Քաղաքականություն

Եկեղեցում ներքին լարվածությունը շարունակվում է․ հոգևորականներին քննադատած քահանաները կրկին ուշադրության կենտրոնում

Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հերթական նիստն է գումարել՝ քննարկելու քահանաների կարգապահական հարցերը և պարգևատրումները, ինչպես նաև առանձին հանդիպում ունենալ հոգևորականության քննադատած Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն վերջիններս չեն ներկայացել

Կարդա ավելին

Նախընտրական շրջադարձ Վաղարշապատում. Սևակ Խաչատրյանը լքում է «էջմիածին» դաշինքը՝ գլխավորելու «Հաղթանակը»

Վաղարշապատ (Էջմիածին) խոշորացված համայնքում տեղի ունեցող նախընտրական գործընթացներում արձանագրվել է անսպասելի զարգացում։ Տեղական ընդդիմության առաջնորդներից Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ լքում է «Էջմիածին» դաշինքը՝ գլխավորելու նոր ձևավորվող «Հաղթանակ» դաշինքը։

Կարդա ավելին

Ռոբերտ Քոչարյանի թիմը կմասնակցի 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է իր քաղաքական թիմի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին՝ նախապես խոստովանելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները գերազանցելու են իր թիմի ստանալիք արդյունքները։

Կարդա ավելին

«Զանգեզուրի միջանցք» տերմինի շուրջ հակասությունները չեն հանդարտվում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը

Կարդա ավելին

Փարաքարի նոր համայնքապետ է դարձել Օնիկ Ախվերդյանը

Փարաքար խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի․ համայնքապետ է ընտրվել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն։ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, որը սեպտեմբերի վերջին սպանվել էր Մերձավանում։

Կարդա ավելին

Արդարադատության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին կայացած նիստում անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Կարդա ավելին

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի կառուցումը կտևի առնվազն երկու տարի

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի կառուցումը, ամենաարագ հաշվարկներով, կտևի առնվազն երկու տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ մասնագետների գնահատականները հենց այդ ժամկետն են ցույց տալիս։

Կարդա ավելին