Քաղաքականություն

Մարտի 1-ի գործով 670 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ Քոչարյանի և մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել պետական շահերի պաշտպանության հայց՝ պահանջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից բռնագանձել ընդհանուր առմամբ 670 միլիոն դրամ

Կարդա ավելին

Հրապարակվել է Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի 17 կետերը

Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։

Կարդա ավելին

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը, որն ավարտվեց յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագրի ստորագրումով, այսօր՝ օգոստոսի 11-ին, Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցի գլխավոր թեման էր։

Կարդա ավելին

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» կվտանգի Հայաստանի գոյությունը

Իրանը կրկին դեմ է արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքով և կապել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ այս նախագիծը ոչ միայն կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այլև կվտանգի Հայաստանի գոյությունը։

Կարդա ավելին

99 տարվա վերահսկողություն. ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանային երկրների արձագանքը

Երեկ՝ Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց տարածաշրջանային ազդեցության նոր էջ բացող համաձայնագիր, որի կենտրոնում է հարավկովկասյան «TRIPP» ճանապարհի շուրջ ԱՄՆ-ին տրվող 99 տարվա վարձակալությունն ու վերահսկողությունը։

Կարդա ավելին

Ի՞նչ կտա խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Հայաստանին․ զրույց քաղաքագետի հետ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագրի նախաստորագրումը հասարակության մեջ մեծ քննարկումների առիթ է տվել։ Հասարակության որոշ մաս կարծում է, որ այն կբացի խաղաղության դարաշրջան, որի մասին խոսում են նաև իշխանական ներկայացուցիչները։ Հասարակության որոշ մաս նկատում է, որ նախաստորագրումը կարող է ավելի վատ իրադրության մեջ դնել Հայաստանին։

Կարդա ավելին

Հայտնի է, թե երբ կհրապարակվի խաղաղության պամանագրի տեքստը

Վաշինգտոնում, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Կարդա ավելին