Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին չի ընդունել ցեղասպանության փաստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին չի ընդունել ցեղասպանության փաստը։ Ապրիլի 24-ի առիթով նա ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։ Ուղերձը հրապարակվել է Սուրբ Վարդանանց եկեղեցում՝ նահատակների հիշատակի արարողության ժամանակ։ Այն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը։

Կարդա ավելին

Հայոց ցեղասպանություն. պատմության դասերից մինչև պատմական հիշողություն

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար նաև հիշողության ու ինքնության պահպանման օր է։ Ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով Օսմանյան իշխանությունների դրդապատճառներին, ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին։

Կարդա ավելին

Ցեղասպանության ժխտումը և հայ-թուրքական հարաբերությունների փակուղին

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշատակի և ինքնության պահպանման օր է։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում նշվում է է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կարևոր է անդրադառնալ նաև Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը և Հայաստանի վերաբերյալ նկրտումներին։

Կարդա ավելին

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքերը

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր հայտարարությունները՝ կապված 1992 թվականի Իվանյանի (նախկին Խոջալու) դեպքերի հետ։

Կարդա ավելին

Շիրակի մարզի համայնքապետարանի աշխատակիցը մեղադրվում է 49 միլիոն դրամի յուրացնելու մեջ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում արձանագրվել են առերևույթ չարաշահումներ՝ իրականացված համայնքապետարանի աշխատակցի կողմից։

Կարդա ավելին

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը. իրավական անհրաժեշտություն թե քաղաքական նպատակահարմարություն

Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը վերջին ամիսներին նոր թափ է ստացել քաղաքական, իրավական և հանրային քննարկումների լայն շրջանակներում

Կարդա ավելին

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմից մի քանիսը բերման են ենթարկվել

Իրավապահները լայնածավալ օպերատիվ գործողություններ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Դրա արդյունքում վարչական շրջանի մի քանի աշխատակիցներ բերման են ենթարկվել։ Սրա մասին հայտնել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն։

Կարդա ավելին