Սոցիալական

ՀայաստանՍոցիալական

ՔԿՀ-ներում վերջին 5 տարիներին գրանցվել է 77 մահվան դեպք․ Հայաստանում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ

Այս տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արդեն 17 մարդ է մահացել։ Թվերն առաջին հայացքից չոր վիճակագրություն են թվում, բայց դրանց հետևում իրական մարդկային կյանքեր են, որոնք հնարավոր էր փրկել։ Ազգային ժողովում սրա մասին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում մարդիկ չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն․ ամիսներով սպասում են դեղորայքի կամ բժշկի այցելության։ Դանիելյանի ներկայացմամբ՝ վերջին մահվան դեպքն էլ հենց դրա հետևանքն էր․ օրեր շարունակ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերվել։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Հանրային տրանսպորտից չվճարելու համար Երևանում տուգանվել է 354 քաղաքացի

Հուլիսի 14-ից ուժի մեջ մտած նոր կարգով՝ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար այս պահի դրությամբ տուգանվել է 354 քաղաքացի։ Տվյալները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Հանրապետության հրապարակի փոստի շենքը նախատեսվում է մասնավորեցնել

Հանրապետության հրապարակում գտնվող փոստի շենքը նախատեսվում է մասնավորեցնել, սակայն սա սովորական մասնավորեցում չի լինելու, քանի որ շենքը ունի պատմամշակութային նշանակություն։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Անշաարժ գույքի վաճառքով զբաղվող անձինք կանցնեն պարտադիր որակավորում

Հայաստանում նախատեսվում է նոր օրենսդրական փաթեթ, որը կարգավորում է ռիելթորական գործունեությունը և անշարժ գույքի վաճառքի համակարգը։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Երեխաների իրավունքների պաշտպանության նոր փոփոխություններ. ի՞նչ է փոխվելու Հայաստանում

Հայաստանում քննարկվում են օրենսդրական կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանեկան հարաբերություններին։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Հայաստանում ո՞ր հեռուստաալիքն է ամենադիտվածը

Օգոստոսին հեռուստադիտողները ավելի հաճախ դիտել են Արմենիա TV-ն։ Մարդկանց մի զգալի մաս հետևում է ոչ միայն այդ հեռուստաալիքի լրատվական թողարկումներին, այլև հեռուստասերիալներին։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Հայաստանի բանկային գաղտնիքները այլևս գաղտնի չեն․ ինչո՞ւ է պետությունը սկսում փոխանակել մեր ֆինանսական տվյալները

Սեպտեմբերի 30-ից Հայաստանը առաջին անգամ միանալու է միջազգային համակարգին, որի միջոցով բանկային տվյալները ավտոմատ կերպով կփոխանակվեն այլ երկրների հետ։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց բանկային հաշիվներին, ովքեր համարվում են օտարերկրյա հարկային ռեզիդենտներ։ Կարճ ասած՝ եթե Հայաստանում բանկային հաշիվ ունի, ասենք, Գերմանիայի քաղաքացի, ապա Հայաստանի իշխանությունները տվյալների փոխանակման շրջանակում այդ տեղեկությունը փոխանցելու են Բեռլինին։ Իսկ փոխարենը, Հայաստանը կստանա տվյալներ այն Հայաստանի քաղաքացիների մասին, ովքեր հաշիվներ ունեն արտասահմանյան բանկերում։

Կարդա ավելին