Սպորտ

Նախատեսվում է նպաստ տալ 2028 թվականի Օլիմպիական խաղերի մասնակիցներին ու նրանց մարզիչներին

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել նոր կարգ, որով պետական աջակցություն կտրամադրվի «Լոս Անջելես 2028» Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, ինչպես նաև բժշկական անձնակազմին։

Կարդա ավելին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 102-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Մարտին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ ապրիլի 3-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նահանջել է երկու հորիզոնականով և այժմ 102-րդն է։

Կարդա ավելին

Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց վարկանիշային ցուցակում Հայաստանը ներկայացնում են հինգ շախմատիստներ՝ Շանթ Սարգսյան (57-րդ), Գաբրիել Սարգսյան (87-րդ), Հրանտ Մելքումյան (96-րդ), Հայկ Մարտիրոսյան (99-րդ) և Ռոբերտ Հովհաննիսյան (101-րդ):

Կարդա ավելին

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է տղամարդկանց ու կանանց հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները պատրաստվում են 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Այն կանցկացվի ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:

Կարդա ավելին

Արազ Օզբիլիսը ՀՖՖ-ին մեղադրել է հայկական ֆուտբոլը ոչնչացնելու մեջ

Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ պարտվել է Վրաստանի ընտրանուն (ընդհանուր՝ 1:9 հաշվով): Մինչև հավաքականների հանդիպումները ՖԱՖ-ն ու հայ ֆուտբոլասերները դժգոհություն էին հայտնում ֆեդերացիայի կատարած աշխատանքից։ Նրանք պահանջում են ֆեդերացիայի հրաժարականը։

Կարդա ավելին