Սպորտ

Թուրքիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը երկու մարզիկ կներկայացնի

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի երկու մարզիկով: Թուրքիայի Անթալիա քաղաք մրցման կմեկնեն օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը։

Կարդա ավելին

ՀՖՖ-ֆուտբոլասեր առճակատումը չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ֆուտբոլասեր հանրության շրջանում հակասությունը մեծանում է։ «Հայկական առաջին ճակատը» և ֆուտբոլսերները դեռևս նախորդ տարվանից պահանջում են գործող ղեկավարության հրաժարականը։ Երկրպագուները Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին շարունակում են բոյկոտել։ Վերջերս ներքին առաջնության 21-րդ տուրի «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» (1:2) հանդիպման ժամանակ ձերբակալվեցին 9 հայ երկրպագուներ հանդիպման ժամանակ ակցիաներ կազմակերպելիս։

Կարդա ավելին

Հայ ըմբիշը 11։3 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Շաբանովին։

Կարդա ավելին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակի հասավ

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ (2։0):

Կարդա ավելին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը գերխոշոր հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն (6:1):

Կարդա ավելին