Սպորտ

Էջմիածնում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ հայ մարզիկները ոսկե մեդալներ նվաճեցին

Էջմիածնի՝ Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ հայ բռնցքամարտիկներից շատերը կանգնեցին պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Խաչիկ Խաչատրյանին նվիրված բռնցքամարտի մրցաշարին մասնակցում էին նաև Շվեդիայի ու Վրաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները։

Կարդա ավելին

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի ուժեղագույն ծանրորդներից մեկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշարը։ Սրա մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կարդա ավելին

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել պարադահուկավազքի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը պատմության մեջ առաջին անգամ  բրոնզե մեդալ է նվաճել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Նա հաղթահարել է 10 կմ դասական ոճ մրցատարածությունը և երրորդ հորիզոնականը զբաղեցրել։

Կարդա ավելին

Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում լավագույնների ցանկում են

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի 5 ուժեղագույն շախմատիստներ լավագույն 100-ում են տեղ գտել։

Կարդա ավելին

Շախմատի աշխարհի առաջնության առաջին խաղում Դին Լիրենը հաղթեց Գուկեշ Դոմարաջուին

Շախմատի 2024 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար չինացի Դին Լիրենը առաջին խաղափուլում հաղթեց հնդիկ Գուկեշ Դոմարաջուին։ Աշխարհի գործող չեմպիոնը 42-րդ քայլին սևերով հաղթանակի է հասել։

Կարդա ավելին

Հենրիխ Մխիթարյանը ինքնակենսագրական գիրք է սկսել գրել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին՝ խոսելով նաև կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

Կարդա ավելին