Աշխարհ

Դոնալդ Թրամփը սպառնում է ԵՄ երկրներին

Եթե Եվրոպական միության երկրները չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել, ապա ԱՄՆ-ն այդ երկրներին կսպառնա առևտրային մաքսատուրքերով։ Սրա մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Կարդա ավելին

Դոնալդ Թրամփը կհրապարակի Ջոն Քենեդու սպանության գաղտնի նյութերը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրապարակել գաղտնազերծված նյութեր: Այդ նյութերը վերաբերում են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։ Սրա մասին նախագահը հայտարարել է երդմնակալության նախօրեին իր առաջակիցների հետ հանդիպմանը։

Կարդա ավելին

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները մեղադրվում են Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար։

Կարդա ավելին

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են ապստամբության գործի մեջ։ Յուն Սոկին տարել են Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչություն։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Սրա մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Կարդա ավելին

Ռուսաստանն ու Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն

Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպում կունենան։ Բանակցությունների ավարտից հետո երկու երկրները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն։ Սրա մասին հայտարարել է Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կարդա ավելին

Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով

Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի հարավում խոշոր անտառային հրդեհների հետևանքով։ Տարհանվել է մոտ 180 հազար մարդ։ Այրվել է մոտ 12 հազար շինություն։ Սրա մասին հւոնվարի 12-ի երեկոյան հայտնել է The Washington Post-ը։

Կարդա ավելին

Ամերիկյան կողմը հայտարարել է Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման մասին

Հունվարի 10-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է կազմակերպվում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ ԱՄՆ նոր ղեկավարը չի նշել, թե երբ կարող է կայանալ հանդիպումը։

Կարդա ավելին