ՀայաստանՄշակույթ

Քննարկումներ են եղել «Օսկար»-ին Հայաստանի կողմից ներկայացվող ֆիլմի ընտրության շուրջ

Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Հայկական ազգային կինոակադեմիայի կողմից այս որոշումը քննադատությունների պատճառ է դարձել։ Քննադատությունը այն մասին էր, որ խորհուրդը մրցանակաբաշխությանը չի ուղարկել «ավելի արժանի ֆիլմ»՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը։

ԱԺ-ում անդրադարձ է եղել «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից ներկայացվող ֆիլմի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ նշել է, որ հարցը նախարարության իրավասության ուղղակի տիրույթում չէ։ Այն իրականացվում է պետությունից անկախ կառույցի կողմից։ Ապա պարզաբանել է, որ համապատասխան գործընթաց կնախաձեռնի Հայաստանի կինոյի հիմնադրամը, պարզաբանումներ կստանա և խախտման դեպքում արձագանք կլինի։

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի:

Շուշան Ասրյան