ԱշխարհՏնտեսություն

ԲՐԻԿՍ-ը 13 պետության տվել է գործընկեր երկրի կարգավիճակ

Կազանում ավարտվեց ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց գագաթնաժողովին և ելույթով հանդես եկավ։ 

Եռօրյա գագաթնաժողովի հիմնական նպատակներն էին ֆինանսական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը:

Գագաթնաժողովին մասնակցել են 36 պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Կրեմլը այն անվանել է Ռուսաստանի «երբևէ անցկացված ամենամեծ արտաքին քաղաքական իրադարձությունը»:

13 պետություն ստացել է ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ։ Նոր գործընկերներն են Ղազախստանը, Ալժիրը, Բելառուսը, Թուրքիան, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը։