«Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը»․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել հայերի մասին։
Սաակաշվիլին հայատառ հայտարարություն է տարածել։ Նա նշել է, որ Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Նախկին նախագահը հաճախ է անդրադարձել Հայաստանին ու Հայաստանի վարած քաղաքականությանը։ Նա 2023 թվականի հոկտեմբերի 18-ին հորդորել էր Նիկոլ Փաշինյանին դուրս գալ ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից, հրաժարվել ռուսական ռազմաբազայից, դիմել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։