Վարչապետի աշխատակազմի ծախսերը կնվազեն 632 միլիոն դրամով
Վարչապետի ու նախագահի աշխատակազմի և Ազգային ժողողվի ծախսերը կնվազեն։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի Պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացրել է նախատեսվող ծախսերի մասին։
2025 թվականի պետբյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսված է 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ Այն 632 միլիոն դրամով քիչ է 2024 թվականի պետբյուջեից։ Ընթացիկ ծախսերը կկազմեն 20 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 4 միլիարդ 180 միլիոն դրամ։ Կապիտալ ծախսերը 6 տոկոսով ավելին են, քան նախորդ տարի։
Նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 1 միլիարդ 658 միլիոն դրամ։ Այն նախորդ տարվա համեմատ քիչ է 112 միլիոն դրամով։ Ընթացիկ ծախսերը 1 միլիարդ 617 միլիոն դրամ են, կապիտալ ծախսերը՝ 51 տոկոսով քիչ նախորդ տարվանից։
Ազգային ժողովի ծախսերի համար պետբյուջեից կտրվի 7 միլիարդ 72 միլիոն դրամ։ Այն 191 միլիոն դրամով քիչ է նախորդից։ Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 միլիարդ 815 միլիոն դրամ, կապիտալ ծախսերը՝ 257 միլիոն դրամ։
Սահամանդրական դատարան — 870 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելի 26 միլիոն դրամով
Բարձրագույն խորհուրդ և դատարաններ — 17․3 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ պակաս 1․8 միլիարդ դրամով
Արդարադատության նախարարություն — 23․8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելի 624 միլիոն դրամով
Դատախազություն — 9․9 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ պակաս 127 միլիոն դրամով
Պետական վերահսկողական ծառայություն — 934 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ պակաս 22 միլիոն դրամով
Քննչական կոմիտե — 18․9 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելի 1․5 միլիարդ դրամով
Հակակոռուպցիոն կոմիտե — 3․4 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ պակաս 53 միլիոն դրամով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով — 405 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ պակաս 2․3 միլիոն դրամով
Կենտրոնական ընտրական հանձնաժողով — 492 միլիոն դրամ
