BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը այցելել է Հայաստան և իրականացվել է «Արևածագը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրով նկարահանվել է Հայաստանը ներկայացնող հոլովակ։ Այն հեռարձակվել է BBC հեռուստաալիքով շուրջ 18 անգամ։
Երևանի կենտրոնում՝ Արամի 32 հասցեում գտնվող շուրջ 2,800 քմ մակերեսով հողամասը, որն ավելի քան երեք տարի չէր օգտագործվում ըստ նշանակության, կվերադարձվի համայնքի սեփականությանը
Հայկական ատոմային էլեկտրակայանը 2026 թվականին մոտ 4,5 ամսով կդադարեցնի աշխատանքը պլանային վերանորոգման համար։ Սրա մասին հայտնել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կայան կատարած այցի ընթացքում։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում մեկնարկեց «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը։ Մեկնարկը