ԱռողջությունՀայաստան

Սոցիալական հարթակները հեղեղվել են դեղերի գովազդներով

Ֆեյսբուք, Ինստագրամ սոցիալական հարթակները հեղեղվել են դեղերի գովազդներով։ Մեդիափորձագետները զգուշացնում են, որ դրանք կեղծ են և ստեղծված են արհեստական բանականության միջոցով։ Հայտնի բժիշկների, լրագրողների և այլ մարդկանց պատկերներով ստեղծված գովազդներում կիրառվում են ձայնային և պատկերային էֆեկտներով՝ նույնիսկ կասկածի տեղիք չտալով, որ խոսում է ռոբոտը։ Դրանք մարդկանց թանկ գնով առաջարկում են գնել այնպիսի դեղեր, որոնց էժան տարբերակները առկա են դեղատներում։ Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Գովազդները դեռ ռուսերեն են, որովհետև արհեստական բանականությունը չի կարողանում գեներացնել հայերենը։ Սակայն, մեդիափորձագետի խոսքով, դա նույնպես ժամանակի հարց է, և մոտ 2-3 ամիս հետո այդ խնդիրը նույնպես արհեստական բանականությունը կլուծի։