Կադրային փոփոխություններ ՆԳՆ-ում և ոստիկանությունում
Ներքին գործերի նախարարությունում և ոստիկանության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։
Ներքին գործերի նախարարի հրամաններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
Փոփոխություններ են տեղի ունեցել նաև համայնքային ոստիկանության ոլորտում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
Կադրային փոփոխություններ են կատարվել նաև պարեկային ծառայությունում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Վարդանյանը և Կարեն Հակոբյանը նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդականներ, իսկ Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական։

