ԻրավականՀայաստան

Գնորդները բողոքում են․ խանութները մերժում են կատարել ապրանքի վերադարձ` առանց հիմնավորման

Վերջին օրերին գնորդները հաղորդում են մի շարք խանութների կողմից ապրանքի վերադարձի պահանջը մերժելու դեպքերի մասին։ Տաշիր առևտրային կենտրոնում գնորդը նշել է, որ վերարկուն գնել է երեք օր առաջ, սակայն վերադարձ չի կատարվել :

Գնորդը հայտնել է, որ վերարկուն գնել է երեք օր առաջ, սակայն խանութը հրաժարվել է այն հետ վերցնել՝ պատճառաբանելով, թե «տնօրենը տեղում չէ» և առանց տնօրենի վերադարձ կատարել չեն կարող։  Գնորդին նաև չեն տրամադրել գնման կտրոն, ինչը վաճառողի պարտադիր պարտականություններից է։

Սակայն ըստ օրենքի տնօրենի բացակայությունը չի կարող հիմնավորում լինել մերժման համար, քանի որ վերադարձի ընթացակարգը պետք է գործի անկախ նրանից, աշխատակիցներից ով է տվյալ պահին տեղում եղել: Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը սահմանում է, որ վաճառողը պարտավոր է տրամադրել կտրոն կամ այլ փաստաթուղթ, իսկ որոշ ապրանքներ ենթակա են վերադարձի 14-օրյա ժամկետում։

Հաշվի առնելով, որ այսօր կիրակի է, հաճախորդը չի կարողացել դիմել ՊԵԿ-ին:

Մեզ դիմելուց հետո` աշխատակիցները խոստացել են հնարավոր լուծում գտնել: