ԱշխարհՌազմական

Բեյրութում 6 շենք հողին է հավասարվել

Բեյրութի հարավային արվարձանում իսրայելական ռմբակոծության արդյունքում 6 շենք է հողին հավասարվել։

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ քաղպաշտպանության աշխատակիցներն աշխատում են հրդեհի մարման և վիրավորների տարհանման ուղղությամբ:

Ըստ «Tasnim» իրանական լրատվական գործակալության աղբյուրների՝ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարն ու շարժման գործադիր խորհրդի ղեկավարն անվնաս են։ Իսկ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, թե «Հըզբոլլահի» առաջնորդի վրա հասցված հարվածը հաջող է եղել: Վերջինս պետք է փոխարինի «Հըզբոլլահի» առաջնորդին։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը հարձակումից անմիջապես առաջ տեղեկացրել է ԱՄՆ-ին։

Բեյրութի Դահիյա թաղամասի ռմբակոծությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակվել է «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա, որը գտնվում է ռմբակոծված շենքերի տակ։

Շուշան Ասրյան