ԱշխարհՔաղաքականություն

Զելենսկին հանդիպել է Թրամփի, Բայդենի և Հարիսի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում հանդիպել է գործող նախագահ Բայդենի, փոխնախագահ Քամալա Հարիսի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և կոնգրեսականների հետ։

Սեպտեմբերի 26-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահը հանդիպել է Բայդենի և Հարիսի հետ։ Զելենսկին ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը», որի մանրամասները չեն հրապարակվել։ Հանդիպման ընթացքում Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն կտրամադրի ևս 8 միլիարդ դոլար, որը կբաժանվի երկու մասի։ 5,5 միլիարդ դոլարը կտրամադրվի ամերիկյան ռազմատեխնիկա գնելու, մնացած 2․4 միլիարդ դոլարը՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցելու համար։ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի ամեն կերպ օգնել Ուկրաինային։

Դրանից հետո Զելենսկին հանդիպել է նաև նախագահի դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին։ Նրանք խոսել են Ռուսաստան — Ուկրաինա պատերազմի հետագա ընթացքի և ռազմաճակատում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Հարիսը առիթը բաց չի թողել անդրադառնալու նաև ընտրություններում իր հակառակորդ Դոնալդ Թրամփին․

Սեպտեմբերի 27-ին արդեն Զելենսկին հանդիպել է նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս նշել է, որ կարող է հասնել պատերազմի ավարտին նույնիսկ մինչև նախագահ դառնալը․

Թրամփ — Զելենսկի հանդիպումը պատերազմի մեկնարկից հետո առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր։ Մինչ այդ Թրամփը մի շարք հայտարարություններ էր արել պատերազմի հետ կապված՝ դատապարտելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող անընդհատ ֆինանսական աջակցությունները։

Սաթենիկ Ավետիսյան