
Հայկական առաջին արբանյակը կարող է ավելի ապահով դարձնել սահմանները
Տիեզերք արձակված հայկական առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի միջոցով սահմաններն ավելի ապահով կդառնան։ Այն կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ արբանյակից ներբեռնել են պատկերներ, որոնք կիրառելի են բազմաթիվ ոլորտներում։
Արբանյակը մեծ քայլ առաջ էր տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու և ուղեծրում արբանյակներ ունենալու։ Սա այն կետն է, որով այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կարող են կատարվել, ռեսուրսներ կենտրոնացնել, արբանյակից ստացված տվյալները կիրառել։
491,500 կմ բարձրության վրա գտնվող հայկական արբանյակը հիմնականում օգտագործվում է հեռահաղորդակցական նպատակներով, սակայն այն կարող է օգնել՝ վերահսկելու իրավիճակը երկրի սահմաններին:
Արբանյակի ուղարկած տվյալները կարող են օգտագործվել նաև արտակարգ իրավիճակները կանխարգելելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Սա Հայաստանի առաջին արբանյակն է։ Այն տիեզերք է արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին՝ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով։ Արբանյակը ստեղծվել է հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։