
Կովկասյան ազնվացեղ եղջերուները բաց են թողնվել մայր բնություն
Սեպտեմբերի 13-ին՝ բնության հատուկ պահպանվող տարածքների օրը, «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը բնություն բաց թողնվեց (10 առանձյակ)։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Եղջերուները բաց են թողնվել «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
«Ներկայումս կենտրոնում կա 44 եղջերու, որոնցից 10-ը այս միջոցառման շրջանակներում ազատ արձակվեցին բնություն: Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում», — ասված է գրառման մեջ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից 11-րդ տարին է իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը։ 2022թ․ հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածք, որպես փորձնական խումբ՝ ազատ արձակվեց թվով 3 եղջերու։
Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։
Վերոնշյալ ծրագրին նաև աջակցել են նվիրատուներ։ Վերջիններս՝ մոտ 500 անհատ, նվիրատվություն են կատարել՝ որդեգրելով եղջերու։
Ըստ «WWF-Armenia»-ի՝ ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։
Շուշան Ասրյան