ԱշխարհՔաղաքականություն

Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ նոր բանավեճ անցկացնել

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում բանավեճերի նոր փուլ անցկացնել փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ Նա վստահ է, որ առաջին բանավեճում հաղթել է դեմոկրատների թեկնածուին։

«Երբ մրցանակակիրը պարտվում է մենամարտում, նրա առաջին բառերն են «Ես ռևանշ եմ ուզում»։ Հարցումները հստակ ցույց են տալիս, որ երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բանավեճի ժամանակ ես հաղթել եմ դեմոկրատների արմատական ձախ թևի ներկայացուցիչ Քամալա Հարիսին։ Նա և Ջո Բայդենը ավերել են մեր երկիրը՝ լցնելով ԱՄՆ-ն միլիոնավոր հանցագործներով և հոգեկան առողջության խնդիր ունեցող անկառավարելի մարդկանցով»։

Սակայն նրա այս խոսքերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ ԱՄՆ-ում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ բնակչության մեծ մասը ավելի համոզիչ է համարում Քամալա Հարիսի ելույթը։ Թրամփը նշում է, որ դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ բանավեճը վարողները և ABC մեդիան Հարիսի կողմն էին անցել և նա մնացել էր միայնակ՝ երեքի դեմ։

Թրամփը համաձայնել է նոր բանավեճի մասնակցել, եթե այն կազմակերպի իրեն աջակցող Fox News-ը կամ էլ NBC-ն, որը ավելի չեզոք դիրքորոշում ունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով