Կառավարությունը 390 մլն դրամ կհատկացնի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի ծախսերի համար
ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ՝ 390 մլն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի շինարարության հետ կապված ծախսերի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Առաջին ալիք»-ի ֆեյսբուքյան էջից։
Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ կառավարության և Չինաստանի կառավարության միջև ստորագրվել էր պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցմանը։
Ըստ պայմանագրի՝ կառուցվող տաղավարի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։ Չինական կողմից հատկացվող գումարի չափի մասին տեղեկատվություն դեռևս հայտնի չէ։
Շուշան Ասրյան