Շարունակվում են արցախցիների աջակցության ծրագրերը
Կառավարության տվյալներով՝ 3143 արցախցի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել կառուցապատման վարկ։ Հիփոթեքային վարկավորման գործարքների թիվը կազմում է 2715։ Եվս 428 ընտանիք գույքը ձեռք է բերել հավաստագրերի միավորման եղանակով։
Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականին Արցախից տեղահանված և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակարանի գնման հավաստագիր է ստացել շուրջ 3947 ընտանիք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրերի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել 6 բանկ և 1 վարկային կազմակերպություն։ Արդեն հաստատվել է 1946 շահառուի հայտ, որից 1127-ը կնքել է պայմանագիր և ստացել վարկ։