ԱշխարհՄշակույթ

14-րդ դարի հազվագյուտ հրեական Աստվածաշունչը վաճառվել է շուրջ 7 միլիոն դոլարով

14-րդ դարի հազվագյուտ եբրայերեն Աստվածաշունչը, որը գրվել է Իսպանիայի ոսկե դարաշրջանում, կներկայացվի հանրային ցուցադրության՝ 6,9 միլիոն դոլարով (5,3 միլիոն ֆունտ ստեռլինգ) վաճառվելուց հետո:

Աստվածաշունչը, որը գրվել է ռաբբի Շեմ Թով Իբն Գաոնի կողմից 1312 թվականին Սորիայում` Կաստիլում, միախառնում է հրեական, քրիստոնեական և իսլամական արվեստի ավանդույթները, նշվում է Sotheby’s աճուրդի տան կողմից:

Աստվածաշունչը վաճառվել է երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում:

Աստվածաշնչում տեղ են գտել նաև կորած ձեռագրեր, որը, ենթադրվում է, գրվել է մոտ 600 թվականին:

Աստվածաշունչը նախկինում պատկանել է Դեյվիդ Սասունին, ով այն գնել է 1909 թվականին Լիբիայի Տրիպոլի քաղաքում գտնվող Սերոր անունով առաջատար հրեական ընտանիքից:

«Դա եբրայերեն սուրբ գրությունների կարևոր ձեռագրերից է, որը պահպանվել է միջնադարյան Իսպանիայից», — ասում է Շերոն Լիբերման Մինցը, Sotheby’s-ի հուդայական գրքերի և ձեռագրերի միջազգային ավագ մասնագետը:

Անցյալ տարի 1100-ամյա եբրայերեն Աստվածաշունչը, որը համարվում է ամենահին պահպանված աստվածաշնչյան ձեռագրերից մեկը, վաճառվել է 38 միլիոն դոլարով (28,9 միլիոն ֆունտ ստեռլինգ) Նյու Յորքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով