ԱռողջությունՀայաստան

Ծնելիության և մահացության ցուցանիշները Հայաստանում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հաշվարկել է մահացության և ծնելիության մակարդակի ցուցանիշները տարբեր երկրներում։

Հայաստանը մահացության ցուցանիշով 42-րդն է՝ 1000 մարդու հաշվով 9,6 մահ։ Ծնելիության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 177-րդ տեղը (1000 մարդու հաշվով 10,5 ծնունդ)։

Վրաստանը մահացության մակարդակով 11-րդն է (13,3 մահ 1000 մարդու հաշվով), իսկ ծնելիության մակարդակով՝ 148-րդը (12 ծնունդ 1000 մարդու հաշվով):

Ադրբեջանը մահացության ցուցանիշով զբաղեցրել է 142-րդ տեղը (1000 մարդու հաշվով 6,4 մահ), իսկ ծնելիության ցուցանիշով՝ 161-րդ (11,2 ծնունդ 1000 մարդու հաշվով)։

Թուրքիան մահացության մակարդակով զբաղեցնում է 151-րդ տեղը (1000 մարդու հաշվով 6,1 մահ), իսկ ծնելիության մակարդակով՝ 122-րդը (13,8 ծնունդ 1000 մարդու հաշվով):

Իրանը մահացության ցուցանիշով 187-րդն է (1000 մարդու հաշվով 5,3 մահ), իսկ ծնելիության ցուցանիշով՝ 119-րդը (14,3 ծնունդ 1000 մարդու հաշվով):

Ռուսաստանը մահացության ցուցանիշով 9-րդ տեղում է (14 մահ 1000 մարդու հաշվով), ծնելիությամբ՝ 209-րդը (8,4 ծնունդ 1000 մարդու հաշվով)։

Աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը (1000 մարդու հաշվով 18,6) և ծնելիության ամենացածր ցուցանիշը (1000 մարդու հաշվով 6) գրանցվել է Ուկրաինայում։