ՀայաստանՔաղաքականություն

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հաղորդում են ԱԳ նախարարությունից։

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Ծրագրված են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Անցած տարի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատը ընդունել էր բանաձև, որում կոչ էր արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների։

Շուշան Ասրյան