
Բացահատվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստությունը-իշխանությունը յուրացնելը):
Ըստ քննչականի հաղորդման՝ ՀՀ մի քանի քաղաքացիներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին 2 բնակիչներ, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:
Հաղորդագրության համաձայն մի խումբ անձինք հավաքագրվել և վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնությունում՝ նպատակ ունենալով զավթել Հայաստանում իշխանությունը, ինչը հանգեցրել է 7 անձի քրեական հետապնդման։ Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Շուշան Ասրյան