Ալեն Սիմոնյանը ընդունել է Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
ՀՀ ԱԺ նախագահը անդրադարձել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությանը, Եգիպտոսում հայ համայնքի դերին։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անցած տարի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունի չեզոք դիրքորոշում և կողմերի համաձայնության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։
Շուշան Ասրյան
