
Ալիևը դժգոհել է Ադրբեջանին սպառնացող պատժամիջոցներից
Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել, որ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Նա անդրադարձել է Հայաստանի և որոշ արևմտյան երկրների հարաբերություններին, հատկապես հայ- ֆրանսիական հարաբերություններին՝ զգուշացնելով հանգիստ թողնել Հարավային Կովկասը։
Նա ասել է, իբր թե Հայաստանը վտանգավոր խաղ է խաղում․ խոսում է խաղաղությունից և զինվում։
Երեկ շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել էին պետքարտուղար Էնթոնին Բլինքենին։ Նրանք կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղբանտարկյալների ազատ արձակումը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ։
Շուշան Ասրյան