
Կազանում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարներն ու փոխվարչապետները։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։
Հանդիպումից առաջ Փաշինյանը ելույթ է ունեցել գագաթնաժողովում։ Նա անդրադարձել է սահմանազատման գործընթացին։ Նշել է, որ 80-90 տոկոսով համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը լուծում է խաղաղության և հարաբերությունները կարգավորելու հարցերը։ Առաջարկվեց Ադրբեջանին ստորագրել այդ համաձայնագիրը:
Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյանը Ալիևին առաջարկել էր երկկողմ հանդիպում ունենալ: Հանդիպմանը առաջարկել է համաձայնեցնել Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները և նախքան COP-29-ը ստորագրել պայմանագիրը։
Շուշան Ասրյան