Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ չեն ընդգրկվել 2026-ի համամասնական ցուցակում. ովքե՞ր են նրանք
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել իշխող կուսակցության համամասնական ցուցակում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, առանց մանրամասներ հաղորդելու պատճառների վերաբերյալ։
Ցուցակում չի ընդգրկվել նաև պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով, ըստ իր խոսնակի, ավելի ուշ կհայտարարի պատճառների մասին։ Հարկ է նշել, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի աներձագն է։
Ցուցակում չեն առաջադրվել նաև ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել էր, որ 2026 թվականի ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կկազմվի պատվիրակների քվեարկությամբ։ Պատասխանատու կուսակցական թեկնածուները կարող էին ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ։ Գործընթացին կարող էին մասնակցել ինչպես կուսակցականները, այնպես էլ անկուսակցական անձինք, եթե ունենային վարչության որևէ անդամի երաշխավորագիր։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
