ԱՄՆ փոխնախագահն Ադրբեջանում է

Հայաստան կատարած երկօրյա այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը ժամանել է Ադրբեջան:

Բաքվի «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայանում փոխնախագահին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիպովն և այլ պաշտոնատար անձինք:

Բաքվում մեկնարկել է նեղ կազմով հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի և Վենսի միջև, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և միջազգային հարցերին առնչվող կարևոր հարցեր: Դրան հաջորդելու է հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Նախագահ Ալիևի հետ ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Ադրբեջան մեկնելուց առաջ փոխնախագահն ընդգծել է, որ համոզված է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն անհրաժեշտ տնտեսական անկախություն՝ ապահովելու համար խաղաղության պայմանագրի ուժի մեջ մնալը։

Մարինա Գրիգորյան