Հակոբ Հակոբյանը կշարունակի մնալ ՀՌՀ անդամ

Ազգային ժողովը մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պահանջը դադարեցնել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 28 պատգամավոր, որոնք բոլորը կողմ են քվեարկել։ Դեմ, ձեռնպահ կամ անվավեր քվեարկություններ չեն գրանցվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռ երեկ` փետրվարի12-ին էր հայտնել, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ դեմ է նախաձեռնությանը։

«Հայաստան» խմբակցությունը պնդում էր, որ Հակոբ Հակոբյանը խախտել է ՀՌՀ անդամի քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները՝ «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող արտահայտություններ հնչեցնելով։

Հակոբ Հակոբյանը, պատասխանելով ԱԺ հարցերին, նշել է, որ «կոռեկտ լինել՝ չի նշանակում քաղաքական ճնշումներից վախենալով ձեն ու ծպտուն չհանել»:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ընտրվել ԱԺ–ի կողմից 2022 թվականին։