ՀայաստանՊատահար

Ապօրինի ծառահատումներ Երևանում

Հոկտեմբերի 3-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշել է, որ ահազանգը ստանալուց հետո վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները իրավապահ մարմինների ներկայացուցոիչների հետ գնացել են դեպքի վայր և կանխել ծառահատումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։