ԱշխարհՊատահար

Նեպալում հեղեղումների և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է մոտ 215-ի

Սեպտեմբերի 27-ին Նեպալում սկսված անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի։ Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։ Հորդառատ անձրևների պատճառով առաջացել են հեղեղումներ ու սողանքներ, որոնք մեծ ավերածությունների պատճառ են դարձել ոչ միայն մայրաքաղաք Կատմանդուում, այլև հարակից տարածքներում։

72 ժամ շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Նեպալի 77 շրջաններից 44-ը տուժել են։ Մի շարք շրջանների հետ կապը կտրվել է, քանի որ կամուրջներն ու ճանապարհները քշվել են, էլեկտրահաղորդման գծերն ու հեռահաղորդակցության ցանցերը խափանվել են։

Մահվան դեպքերից շատերը գրանցվել են մայրաքաղաք Կատմանդուում, որտեղ ամենաուժեղ անձրևներն են եղել վերջին կես դարում: Հարյուրավոր տներ, դպրոցներ և հիվանդանոցներ վնասվել են, իսկ քաղաքի հարավային հատվածը շարունակում է հեղեղվել: