«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սկսվել է ընտրական ցուցակի կազմման առաջին փուլը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեկնարկել է Ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ և գաղտնի քվեարկությունը:
Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու, որոնցից ընտրված առաջին 50-ը կհամալրեն երկրորդ փուլի քվեարկության մասնակցելու ցուցակը:
Առաջին փուլի քվեարկությունը կտևի երեք օր՝ փետրվարի 13-15-ը, իսկ երկրորդ փուլի քվեարկությունը նախատեսված է երկու օր:
Նշենք, որ ընտրական գործընթացին կարելի է հետևել ուղիղ եթերով։

