Հունվարը՝ զբոսաշրջային այցելությունների ռեկորդային ամիս

2026 թվականի հունվարը դարձել է պատմական ամիս Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ 2026 թվականի հունվարին Հայաստան է այցելել 179.409 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 39%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ գրանցվել էր 139.482 զբոսաշրջային այց։ 2024-ի հունվարին, օրինակ, Հայաստան էր այցելել 154.319 մարդ, 2023-ին՝ 159.475։

Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 41%, Վրաստանից՝ 12% և Իրանից՝ 8%։

Ներկայացված են նաև տվյալներ՝ ըստ սեռի և տարիքային խմբերի։ Այս տարվա հունվարին Հայաստան այցելածների 60%-ը կազմել են տղամարդիկ։ Զբոսաշրջիկների 25%-ը կազմել են 35-44 տարեկան այցելուներ։

Մարինա Գրիգորյան