Կմեկնարկեն Երևան-Լոնդոն ուղիղ չվերթները
Այսօր տեղի է ունեցել Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի ընդունելությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ռազմավարական գործընկերության մակարդակի կարևորությունը։
ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում ներկայացրել է ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով, որ այս նախագծերում միջազգային մրցույթների շրջանակում ցանկալի է տեսնել ՄԹ ընկերությունների մասնակցությունը։
Կողմերը քննարկել են նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությունը և հունիսից մեկնարկող Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը, որը հնարավորություն կտա զարգացնել առևտրատնտեսական և զբոսաշրջային կապերը երկու երկրների միջև։

