Իրանը նոր առաջնորդ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության նոր ընտրված գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին՝ այաթոլա Ալի Խամենեիի որդին, երեկ ընտրվել է որպես հոգևոր առաջնորդ՝ իր հոր՝ ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածների հետևանքով սպանվելուց հետո: Ընդհանուր առմամբ՝ 56-ամյա Մոջթաբան երկար տարիներ մնացել է հրապարակայնությունից դուրս. ըստ իրանական լրատվամիջոցների՝ նա երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել, հանդես չի եկել հանրային ելույթներով, և բաց աղբյուրներում հրապարակվել են միայն նրա սահմանափակ թվով լուսանկարներ և տեսագրություններ:

Անկախ այդ հանգամանքից՝ տարիների ընթացքում պնդումներ են շրջանառվել, որ Իրանում նա մեծ ազդեցություն է ունեցել:

Սա պատմության մեջ առաջին դեպքն է Իրանի Իսլամական Հանրապետության համար, քամի որ առաջնորդի ընտրությունը հիմնված է եղել այն սկզբունքի վրա, որ նա պետք է ընտրվի իր կրոնական հեղինակության և առաջնորդական հատկանիշների հիման վրա, այլ ոչ թե ժառանգելով իշխանությունը ընտանիքից:

Մարինա Գրիգորյան