Ընտրական գործընթացներին կարող է լինել արտասահմանյան միջամտություն. ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե այն դեպքերի վերաբերյալ, երբ արտերկրում որոշ դերակատարներ փորձել են ազդել Հայաստանի ընտրական գործընթացների վրա: Այս քայլերը վերաբերում են հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց, ովքեր տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ են զբաղվում:

ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ հաղորդել է, որ արտերկրում որոշ անձինք՝ տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, փորձում են ճնշում գործադրել նրանց վրա՝ վերջիններին մղելով աջակցելու որոշ քաղաքական ուժերին, որոնք ծրագրել են մասնակցել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Հաղորդագրությունում նշվում է, որ նման ճնշումները կարող են ընդգրկել ֆինանսական աջակցություն և կազմակերպական բնույթի օգնություն, սակայն չեն սահմանափակվում միայն դրանով:

ՆԳՆ ոստիկանությունը ստուգողական գործողությունների արդյունքում պարզել է, որ առերևույթ հանցանքի հատկանիշներ են առկա՝ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը և նրանց հարկադրելը՝ նյութական կամ այլ կախվածություն օգտագործելով: Նույն օրը կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտե հետագա վարույթ իրականացնելու համար:

ՆԳՆ ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ընտրական գործընթացներին ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի և կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել:

Մարինա Գրիգորյան