ՀայաստանՍոցիալական

Շուկայի վերահսկողությունը հայտնաբերել է խախտումներ Երևանի «ՍԻԹԻ» սուպերմարկետներում

Հայաստանի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները, վաճառվում են առանց համապատասխան գնահատման փաստաթղթերի և մակնշման:

Միևնույն ժամանակ պարզվել է, որ որոշ էլեկտրոնային կշեռքներ շահագործվել են առանց անհրաժեշտ ստուգաչափման: Իրականացվել է նաև խաղալիքների նմուշառում. պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով խաղալիքների բաղադրությունը կարող է վտանգ ներկայացնել երեխաների առողջության համար:

Այդ արտադրանքը վաճառքից հետ կանչելու, կասեցնելու և ոչնչացնելու մասին որոշում է ընդունել

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնասներից խուսափելու նպատակով: