
Բանկերի անունից խարդախություն է տարածվում
Գրեթե բոլոր բանկերի անունից սոցիալական հարթակների խմբերում տարածվում են առաջարկներ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր սոցիալական հարթակներով կոչ է անում զգույշ լինել և չլրացնել կասկածելի էջերից եկած հարցումները։ Այդ էջերից եկած հարցումներում առաջարկվում է կարծիք հայտնել բանկի աշխատանքի վերաբերյալ կամ բոնուսներ ստանալ: Ապա տանում է էջ, որտեղ պետք է մուտք գործել բանկային հաշիվ։ Նաև կարծիք գրելու համար օգտատիրոջից որոշակի գումար է պահանջվում։
Մեդիափորձագետը հայտնում է, որ դրանք կեղծ գովազդներ են և տանում են կեղծ էջեր։
Շուշան Ասրյան