ՀայաստանՍոցիալական

244 բնակավայրում մանկապարտեզի հասանելիություն կապահովվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 244 բնակավայրում բացակայում է նախադպրոցական հաստատությունների հասանելիությունը: Նա նշել է, որ խնդիրը լուծելու նպատակով հաջորդիվ կառուցվելիք մանկապարտեզները ներառվելու են այդ բնակավայրերում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342 մլրդ դրամ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության նիստին անդրադարձել է նոր դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելու անհրաժեշտությանը։ Դրանք կկառուցվեն՝ հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության խտությունը և կլինեն նոր կառուցապատում իրականացնող հատվածներում։

Շուշան Ասրյան