ԱշխարհՀայաստանՍպորտ

Արման Ծառուկյանը հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ UFC Fight Night 265-ում

UFC թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթանակ տարավ դասակարգման 6-րդ համար նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

Արման Ծառուկյանը հաղթանակի հասավ երկրորդ ռաունդում՝ ծանր հարվածներ հասցնելով Հուկերի գլխին և ապա կիրառելով խեղդող հնարք։

Մենամարտից անմիջապես հետո Արման Ծառուկյանը ռինգից ուղղակիորեն դիմեց UFC թեթևքաշային չեմպիոն Իլիա Թոփուրիային.

«Կա միայն մեկ հավակնորդ… Իլիա, որտե՞ղ ես, եթե այստեղ ես, դուրս արի։ Մի՛ անցկացրու հեշտ մենամարտեր։ Արի՛ մրցիր ինձ հետ։ Ես պետք է պայքարեմ չեմպիոնական գոտու համար։ Հունվարի վերջին պատրաստ կլինեմ, ուղարկե՛ք պայմանագիրը։ Ես հաստատ կդառնամ չեմպիոն և կգերազանցեմ UFC-ի բոլոր ռեկորդները»։

Միաժամանակ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց նախորդ մրցակցին.

«Շնորհակալություն Դենին․ նրա շնորհիվ ես այս տարի մենամարտ ունեցա։ Ոչ ոք չկար»։

Այս հաղթանակը փաստացի Ծառուկյանին իրավունք տվեց մենամարտելու UFC թեթևքաշային չեմպիոնական գոտու համար։ Ամենայն հավանականությամբ, մարզիկը կստանա տիտղոսային մենամարտ գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանին աջակցելու համար Դոհա էին մեկնել անվանի հայ մարզիկներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը։