ՀայաստանՍպորտ

Մալխաս Ամոյանը նվաճեց ոսկե մեդալ Վարշավայի հեղինակավոր մրցաշարում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Վարշավայում անցկացված Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը մրցակիցներին որևէ շանս չի տվել և հռչակվել է մրցաշարի հաղթող։

Բացի նրանից, Հայաստանի հավաքականի անդամներ Ռազմիկ Կուրդյանն ու Սլավիկ Գալստյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է վեցերորդ տեղը։

Սեդա Մարտոյան