ՀայաստանՍպորտ

Նարեկ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող

81 կգ քաշային կարգում ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Նա երկամարտում գրանցել է 341 կգ (150+191 կգ) արդյունք և առաջ անցել մյուս բոլոր ծանրամարտիկներից։

Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ գլխավերևում է պահել 150 կգ ծանրաձողը և նվաճել փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում նույնպես նա հաջողել է բոլոր մոտեցումները և 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալի։

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը ընթացել է Լեհաստանում։