ՀայաստանՔաղաքականություն

Բացահայտվել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն

Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառքը իրականացնելուց հետո չի տրամադրել ՀԴՄ կտրոն։ Սրա մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն։

2024 թվականի ընթացքում ձեռնարկատիրոջ կողմից թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել են համապատասխան հարկային հաշվարկներ։ Պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չի վճարվել շուրջ 50 միլիոն դրամի հարկ: 

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական ճշտված հաշվարկներ։ Դրանցում ներառվել է նախկինում թերհայտարարագրված շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառությունը: Բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50.301.618 դրամ հարկային պարտավորություն է առաջացել։ Այն ամբողջությամբ մարվել է։