Անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն ազատ է արձակվել
Քիչ առաջ Amnews-ին հայտնի դարձավ, որ անհետ կորածներ զինծառայողներից մեկի ծնողն ազատ է արձակվել։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ ձերբակալությունը կատարվել էր ՊՆ և Ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա։ Նրա խոսքով՝ հարազատների գործողություններում ոչ մի հանցավոր դրդապատճառ չի եղել, իսկ միջադեպը պարզապես ծնվել է լարվածության ֆոնին․ մարդիկ պահանջում էին պատասխան՝ որտեղ են իրենց որդիները։
Կարդա ավելին