#կաշառք

Կաշառք՝ ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկն անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք է ստացել քաղաքացիներից՝ նրանց կողմից իրականացվող ապօրինի ծառահատումները չարձանագրելու և դրանք անխոչընդոտ իրականացնելու դիմաց։

Կարդա ավելին

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով բացահայտվել են Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից իրականացված ապօրինի գործողություններ:

Կարդա ավելին

Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրենն ու տեղակալը մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել։

Կարդա ավելին

ՀԷՑ մասնաճյուղի էլեկտրական ցանցի պետը և մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀԷՑ մասնաճյուղերից մեկի էլեկտրական ցանցի պետը և նույն մասնաճյուղի մի շարք այլ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ

Կարդա ավելին

Փաստաբանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և նրանց կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ մեկ փաստաբանի։

Կարդա ավելին

Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, 2 մլն դրամ գրավը և պաշտոնավարման կասեցումը

Կարդա ավելին

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք առաջարկելու համար

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացված հաղորդման հիման վրա իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ տրանսպորտային միջոցի ուղևորը փորձել է կաշառք առաջարկել ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներից մեկին՝ վարորդի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու նպատակով։

Կարդա ավելին

Աբովյանի ՀՈԱԿ-ի բաժնի պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառք է ստացել դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար։

Կարդա ավելին

Մաքսային երեք պաշտոնյա կալանավորվել է․ «Ագարակ» անցակետում բեռը մաքսային հսկողությունից թաքցնելու գործը ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության երեք պաշտոնյա ներգրավված են եղել մաքսային հսկողությունից բեռ թաքցնելու սխեմայում

Կարդա ավելին

Նախկին ոստիկանն ավելի քան 600 հազար դրամ կաշառք է ստացել

Հակակոռուպցիոն կոմիտեում պարզվել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ՆԳՆ Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դրամական միջոցներ է ստացել կաշառքի միջնորդության պատրվակով։

Կարդա ավելին