#վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետի փաստաբանը ահազանգում է մուտքի արգելքի մասին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Առնոլդ Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում իր մուտքը՝ Ղուկասյանին տեսակցելու և իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, ապօրինաբար խոչընդոտվել է

Կարդա ավելին

Գյումրու քաղաքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է․ հայտնի է, թե ովքեր են նրանք

Հոկտեմբերի 23-ին ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։

Կարդա ավելին

Ի՞նչ է հայտնի Գյումրիում ձերբակալված անձանց մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի և ևս յոթ ձերբակալված անձանց վերաբերյալ դատարան ներկայացվել են խափանման միջոց կիրառելու միջնորդություններ։

Կարդա ավելին

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ, կալանավորվեց երկու ամսով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Կարդա ավելին

Գյումրիի համայնքապետարանում իրավիճակը լարված է

Գյումրու համայնքապետարանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ուժային կառույցների ներկայացուցիչները սկսել են լայնածավալ քննչական գործողություններ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակում։ Դեպքի վայր են հասել ԱԱԾ, ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։

Կարդա ավելին